Լիբանանյան «հեզբոլլահ» կուսակցությունը հայտարարել է, որ բանակը ազատագրել է Լիբանան-Սիրիա սահմանագծում մի քանի բարձունքներ, որոնք գտնվում էին Սիրիայի հակառակորդների՝ ծայրահեղ մուսուլմանականների և զինյալների իշխանության տակ։

«Հեզբոլլահ»-ը համագործակցել է Ասադի հետ վերջին չորս տարիների իրադարձություններում: Նրա զորքը թիկունք կանգնեց Ասադին հատկապես Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսային բարձունքներում։

Նկատի ունենալով, որ Սիրիական կառավարությունը մեծ տարածքներ կորցրեց հատկապես երկրի արևելքում և հյուսիս արևմուտքում զիջելով ծայրահեղ մուսուլմանականներին և զինյալ հակառակորդներին, «Հեզբոլլահ» սիրիական բանակի հետ համագործակցելով փորձում է կանխել նրանց հոսքը Լիբանան։