Իտալիայում մահացել է Եվրոպայի ամենածեր բնակչուհին, որը «Ինտեր» ֆուտբոլային ակումբի ամենածեր երկրպագուն էր: Գրում է Утроն:
Մարիա Ռադաելլին մեկ օրից կդառնար 114 տարեկան: Նա մահացել է երեքշաբթի օրը, իր տանը:
Կինը ծնվել է 1879 թվականի ապրիլի 3ին Լամբարդիա շրջանում: Ուներ երկու երեխա: 1974 թվականից ապրում էր աղջկա ընտանիքի հետ:
Մարիա Ռադաելլին «Ինտեր» ֆուտբոլային ակումբի երկրպագուհին էր: Մինչև մահը նա հավատարիմ մնաց այդ ակումբին:
«Ինտեր» ֆուտբոլային ակումբը իր ցավակցությունն է հայտնել կնոջ ընտանիքին: