ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ իր հնարավոր հրաժարականին եւ Հայաստան տեղափոխվելուն: «Զինվորականին չի թույլատրվում նման տեղեկություն տրամադրել: Դա ես չեմ որոշում»,- ասաց նա:

Թղթակցի այն հարցին, թե առաջարկ լինելու դեպքում կհամաձայնի՞ տեղափոխվել Հայաստան, նա պատասխանեց. «Որևէ բան չեմ բացառում: Դեռ կորոշենք: Մենք զինվորական ենք, ծառայության մեջ ենք և ինքներս չենք որոշում` որտեղ պետք է ծառայենք»:

Նշենք, որ, Yerkir.am-ի տեղեկություններով Մովսես Հակոբյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության փոխնախարար:

Շատ հավանական է նաեւ նրա՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվելը: