«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր սպասելիքների մասին՝ ՉԼ եզրափակչից․
«Հիանալի եզրափակիչ եմ սպասում: Գրավիչ ֆուտբոլ կլինի, քանի որ հաղթողը ոչ միայն գլխավերևում կպահի ՉԼ գավաթը, այլև՝ տրեբլի հեղինակ կդառնա՝ մտնելով պատմության մեջ:
Ով է ֆավորի՞տը: Ակումբը, որը Մեսսիի ունի միշտ ֆավորիտն է, բայց «Յուվենտուս»-ը հիանալի թիմ է», - Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ ՉԼ եզրափակիչը «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» միջև տեղի կունենա շաբաթ օրը` Բեռլինում: