Օրերս Տավուշի մարզի Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարները մամուլում դժգոհություն էին հայտնել այն մասին, թե իբր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից գյուղի բնակիչներին հատկացված տրակտորներն ու գյուղտեխնիկան չեն ծառայելու նպատակին: Նրանց պնդմամբ ԲՀԿ Բերդի տարածաշրջանի կառույցի ղեկավար Նինա Ադամյանն արգելում է օգտագործել տրակտորները` համայնքային աշխատանքներ կատարելու համար: Տեղեկանալով խնդրի մասին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել հայդիպելու բոլոր կողմերի հետ և քննարկելու ստեղծված իրավիճակը:

Ստորև կարող եք դիտել տեսանյութը