«Հունիսի 7-ին Աբովյանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Այդ ընտրությունների ժամանակ հնարավոր է, որ փորձարկվի ընտրական կեղծիքի նոր տեխնոլոգիա: Խոսքը ID քարտերի կիրառման միջոցով քվեարկության կազմակերպումն է: ID քարտը, ինչպես և անձնագիրը, համարվում է անձը հաստատող փաստաթուղթ և կոչված է փոխարինելու անձնագրին, բայց մի տարբերությամբ՝ ID քարտի վրա նշված չէ այն կրողի գրանցման հասցեն, և բացի այդ՝ պլաստիկ քարտի վրա հնարավոր չէ կնիք դնել: Սա նշանակում է, որ ID քարտի տերը կկարողանա քվեարկության օրվա ընթացքում մի քանի անգամ մտնել նույն տեղամաս և մասնակցել քվեարկությանը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: