«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՕԵԿ-ը 3 օր առաջ հայտարարություն էր տարածել, որով քաղաքական ուժերին հորդորում էր միասնական քաղաքական օրակարգ ձևավորել։ «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից փորձել է պարզել, թե արդյոք իրենք պատրաստվում են ՕԵԿ-ի հայտարարությունն իրենց խմբակցությունում քննարկել։ Սակայն խորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները միաբերան պնդում էին, որ հայտարարության հետ ծանոթ չեն և չեն քննարկել։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք ՕԵԿ-ից առաջարկ չեն ստացել։
Իսկ արտախորհրդարանական ուժերից «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը թերթին ասել է. «ՕԵԿ-ի հետ ես անգամ մատաղ ուտելու չեմ գնա»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: