Ոստիկան նշանակում է հավատարիմ, վստահելի։  Ոստիկան պետք է համարվի կարգ ու բարոյական պահվածք ունեցողը, ում կողքին քեզ կարող ես ապահով զգալ: Շատ երկրներում այսպես է: Չեմ ժխտի, Հայաստանում ևս կան դաստիարակված ոստիկաններ, երբեմն ականատես եմ  եղել, բայց կան նաև դեպքեր, ու շատ հաճախ, երբ ոչ միայն քեզ պաշտպանված չես զգում, այլ հարկավոր է մեկը, ով կպաշտպանի քեզ: 

Ոստիկանների մոտ «ռեպլիկ» ասվածը հառաչանքների ու ձայնարկությունների միջոցով է: Աղջիկ է անցնում կողքով ու ականատես ես լինում հայերենի հնչյուններին՝ ձայնարկության տեսքով... Սա աբսուրդ է...Ես այսօր ականատես եղա նման դեպքի:

Մտերիմներիցս մեկն, ով Հայաստան էր եկել արտերկրից, հենց առաջին օրը ականատես լինելով նման իրավիճակի՝ ապշահար էր եղել: Առաջին օրը բավական էր, որ նա կարծիք կազմեր մեր երկրի, այստեղ տիրող կարգ ու կանոնի մասին: Երբ փորձում էի հակառակը պնդել, հասկացա, որ նա ճիշտ է: Առաջին կարգ ու կանոն պահպանողը պետք է լինի ոստիկանը ու եթե նա է պահում իրեն անկարգի պես, ապա էլ ինչպես կարելի է հակառակը պնդել:

Սա հաճախ հանդիպող ու ցավալի երևույթ է: