Այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքի արդյունքում տուժած 5-ամյա Լյուսի Բ.-ն մահացել է: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը: Վերելակում են գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ը ու երեխայի դայակ Ն. Զ.-ը:
Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի մանրամասները ճշտել չհաջողվեց: