Լոնդոնի Hackny թաղամասում մուրացկանների և խմողների թիվն է ավելացել։ Բրիտանական պետությունը մի օրենք է հրապարակել, ըստ որի նյութական տուգանք է սահմանվել 100 ֆունտ, որը չմուծելու դեպքում բազմապատկվելու է մինչև 1000-ի։
Այս օրենքը իրավունք է տալիս ոստիկաններին զգուշացնել մուրացկաններին, հարբեցողներին, մայթերի վրա քնողներին, աղտոտ արտահայտություններով խոսողներին, ինչպես նաև հանրային զուգարանները մաքուր չպահողներին՝ հետ կանգնել վատ արարքներից, թե չէ կտուգանվեն։