Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

 ԱԱԽ մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Արթուր Բաղդասարյանն ու Ջոն Հեֆերնը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր: