Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրի արդյունքներով «Спорт-Экспресс в Украине»պարբերականը կազմել է տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ հայազգի լեգիոները Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ խաղում (2-0) խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու մասնակցել ամբողջ հանդիպմանը :

Ընդ որում մեր ֆուտբոլիստ գործում էր կենտրոնական պաշտպանի դիրքում: Ավելացնենք, որ Մկրտչյանին իր խորհրդանշական հավաքականում է ընդգրկել նաև «Спорт-Арена» թերթը:

ArmFootball.com