«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ Aravot.am-ը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրեց՝ երբ Դուք գալիս եք ԱԺ՝ պատասխանելու ընդդիմադիրների հարցերին, պարբերաբար հնչեցվում են քննադատություններ Ձեր և Ձեր տիկնոջ հայտարարագրած 6 մլն դոլարի դրամական միջոցների մասին, այն մասին, որ Ձեր կոստյումն ավելի թանկ արժե, քան մանկավարժի 4 տարվա աշխատավարձը, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ քննադատությունները այն ֆոնին, որ մենք ապրում ենք սոցիալապես անապահով երկրում:

Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե էդքան հայտարարագրել եմ, ի՞նչ կոստյում պետք ա հագնեմ»: Մեր դիտարկմանը, որ հաշվի առնենք, Դուք միշտ բարձր պաշտոններ եք զբաղեցրել և այդ գումարների ծագումը անհայտ է՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Էդքան ձեզ հուշում եմ, վերլուծություն գնացեք արեք, թե երբ եմ ես հայտարարագրել՝ երբ որ չեմ ունեցել որեւիցե բարձր պաշտոն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում