Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից 40-45 տարեկան տղամարդը իրեն ցած է նետել:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:

Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի դատաբժիշկը, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: