Բրիտանական Independant լրատվամիջոցի տեղեկացմամբ, ծայրահեղ մուսուլմանականների՝ Սիրիայի քաղաքներից՝ Պալմիրայի գրավումով տեղացիք սարսափելի ոճիրների ենթարկվեցին։

Պալմիրայում մի նավթի ընկերությունում աշխատող Ահմեդ անունով քաղաքացին տեղեկացրել է, որ նա գտնվում եր Դամասկոսում, երբ դահեշը գրավեց Պալմիրան, նրա 25 գործընկերներին սպանեցին՝ գլխատելով կամ այլ զենքով, նրանց դիակները մնացին տեղում 3 օրից ավել, քանի որ նրանք թույլ չեն տվել վերցնել դիակները՝ թաղելու համար։

Սպանել են նաև 3 բուժքույրերի, ովքեր օժանդակել են սիրիական բանակի զինծառայողներին։

Ահմեդը հայտնում է, որ նրանք գրոհից 2 օր հետո անջատել են քաղաքի էլեկտրականությունն ու խզել ամեն տեսակի հաղորդակցման միջոցները։