Ազգային ժողովում ՀԷՑ-ի՝ հոսանքի թանկացման հայտի վերաբերյալ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունիսի 12-ին, ժամը 12:00-ին:
Լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Բոլոր հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցել Ազգային ժողովում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումներին»:


