Հունիսի 3-ին Երևանի Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Չներվածները» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Պրեմիերային ներկա էին ֆիլմի անձնակազմի ընկերներն ու բարեկամները, լրագրողներ, Հայաստանի թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաև "Աուդիո Վիզուալ լրագրողների ասոցիացիա" ՀԿ-ի անձնակազմը, որը "Թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմ" ծրագրի շրջանակներում ԱՄՆ դեսպատանատան միջոցով աջակցել էր ֆիլմի հետարտադրողական ընթացքին:
Ֆիլմը, կարծում եմ, սիրվեց շատերի կողմից: Ժամանցը թեթև էր ու հետաքրքրիր, իսկ ավարտը՝ անսպասելի:
Սեր, համբույր, կրակ, արցունք.... ու ներու՞մ... բայց ներվեցին արդյոք հերոսները, թե՞ ոչ, կհասկանաք միայն ֆիլմը դիտելուց հետո:
"Չներվածները" ֆիլմի այսօրվա սեանսներն են`
Նորաբաց "Հայաստան" կինոթատրոն` 15:00, 20:00
"Մոսկվա" կինոթատրոն` 18:15
"Նաիրի" կինոթատրոն` 17:00
"Սինեմասթար" կինոթատրոն (Դալմա)` 22:10
Բաց մի թողեք!!!