Մոսկվայում հավաք անցկացնող Հայաստանի մինչեւ 20 տարեկանների բասկետբոլի հավաքականն առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով Ռուսաստանի Ուսանողական առաջնության չեմպիոն ՄԳՈւ-ի հետ: Հայ բասկետբոլիստները հաղթել են 70:69 հաշվով, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից
Խաղն անցել է լարված եւ անզիջում պայքարում, իսկ հանդիպման վերջին վայրկյանին Հայաստանին հաղթանակ է պարգեւել Էդգար Բաբայանի 3 միավորանոց նետումը:
Հայաստանի հավաքականի վիճակագրությունը․
Միքայել Պողոսյան-18 միավոր
Անդրեյ Կոնստանտինով-13 միավոր
Արտյոմ Թավաքալյան – 11 միավոր
Սերգեյ Պոլուխին-7 միավոր
Էդգար Բաբայան-7 միավոր
Մհեր Պետրոսյան-6 միավոր
Ռաֆիկ Ուզունյան-4 միավոր
Արկադի Սուրուջյան-4 միավոր
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է հուլիսի 9-ից 19-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնության «Բ» դիզվիոնի մրցաշարին, որի խմբային փուլում մրցելու է Բելառուսի, Շվեյցարիայի եւ Մակեդոնիայի հետ: