Արմեն Ֆիշյանի, Ալեքս Էնրիկե դա Սիլվայի, Գեւորգ Պողոսյանի, Անդրանիկ Ոսկանյանի, Վարդան Մովսիսյանի, Գոռ Պողոսյանի, Արմեն Պետրոսյանի, Սարգիս Կարապետյանի, Արթուր Ադամյանի, Դավիթ Գրիգորյանի, Ռաֆայել Ղազարյանի, Արտակ Գրիգորյանի և Գեւորգ Կարապետյանի պայմանագրերը Երեւանի «Միկայի» հետ ավարտվում են 2015-ի հուլիսին, և ակումբի ղեկավարությունը որոշել է բաց թողնել նրանց:
Ակումբը մտադիր է հաջորդ մրցաշրջանում մարզադպրոցի կադրերով հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Թիմն արձակուրդում կլինի մինչեւ հունիսի 23-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ավարտված առաջնությունում «Միկան» գրավեց 5-րդ տեղը՝ մնալով առանց եվրագավաթների։