«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների և համակարգի աշխատակիցների:
Մեր տեղեկություններով, նրանց տարել են բաժին և ստուգել խմածությունը:
Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության և քննչական բաժիններում խռովություններ են, երկու համակարգերի միջև ինչ-որ կոնֆլիկտ է հասունանում:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, քննիչներից մեկը չի համաձայնել, որ ստուգեն՝ խմած է, թե ոչ:
Նա պահանջել է, որ իր հետ որևէ գործողություն անելուց առաջ նախ զեկուցեն և թույլտվություն հարցնեն իր ղեկավարից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում