ՀՀ-ում սեռավարակների տարածվածությունը դեռ այնքան շատ չէ, որքան հարևան երկրներում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը՝ զգուշացնելով, որ հանգստի մեկնելիս չմոռանալ նաև սեռավարակներից պաշտպանվելու անհրաժեշտության մասին:
«Ամառը միշտ էլ ակտիվ շրջան է սեռական կյանքի համար, հետևաբար չի կարելի մոռանալ սեռավարակներից պաշտպանվելու ձևերի մասին: Իսկ դրա հիմնական միջոցը վաճառվում է բոլոր դեղատներում»,- ասաց նա:
Բժիշկը նաև հիշեցրեց, որ տարբեր երկրներում տարածված են զանազան վարակիչ հիվանդություններ, որոնցից պաշտպանվելու համար հարկավոր է մինչև մեկնելը պատվաստվել:


