Իրանական լուրերը փոխանցում են, որ պաշտպանության մի նոր պատմական համաձայնագիր է կնքվելու Սիրիայի և Իրանի միջև։

Նրանք հայտնել են, որ նման համաձայնագրերը հնարավորություն են տալիս նաև Իրաքն ու Լիբանանը պաշտպանելու։

Համաձայնագրի կիրառման դեպքում՝ օդային Սիրիա-Իրան ճանապարհն է գործելու, հազարավոր իրանական զինվորներ, զենք ու զինամթերք փոխանցելու համար։

Սա լինելու է առաջին բացահայտ իրանական աջակցությունը սիրիական պատերազմին, մինչ՝ անցած չորս տարիներին նա անուղղակիորեն օժանդակել է Սիրիական բանակին՝ տրամադրելով զինյալ մասնագետներ։