2015 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կիլոմետրում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ընթանալով դեպի Ստեփանավան քաղաք, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ծառին և այրվել, որի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող բոլոր 7 անձինք մահացել են։ 

Լուսանկարներում պատկերված են.

Վանիկ Մարդոյան. 20 տարեկան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող:

Գասպար Ղուկեյան. 22 տարեկան

Կարեն Խաչատրյան. 22 տարեկան

Գևորգ Պողոսյան. 24 տարեկան

Արթուր Բալյան. 22 տարեկան, ՀՊՏՀ ուսանող