ՉԼ եզրափակչի առաջին կեսն անցավ «Բարսելոնայի» բացահայտ առավելությամբ:
Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվով. միակ գոլը 4-րդ րոպեին խփել էր Իվան Ռակիտիչը` Անդրես Ինիեստայի փոխանցումից հետո:
Սակայն հանդիպման 55-րդ րոպեին Ալվարո Մորատան առաջ մղեց թուրինցիներին` ստանալով Մարկիզոյի գեղեցիկ փոխանցումը:
«Ծեր սենյորայի» երջանկությունը, այնուամենայնիվ, երկար չտևեց. 68-րդ րոպեին Լուիս Սուարեսը կշեռքի նժարը կրկին կատալոնացիների կողմը թեքեց, իսկ տառացիորեն մի քանի վայրկյան անց արժանացավ դեղին քարտի:
Սուարեսի գոլից մեկ րոպե անց` հանդիպման 69-րդ րոպեին Նեյմարը կարող էր վճռել հանդիպման ելքը, սակայն մրցավարները նրա գոլը չհաշվեցին:
Բայց բրազիլացին ուղղեց սխալը. հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Նեյմարը «Բարսելոնայի» հաղթանակը կասկածից վեր դարձրեց:
Հատկանշական է, որ խաղում գրեթե ոչնչով աչքի չընկավ «Բարսելոնայի» առաջատարը` Լեո Մեսսին, իսկ Չավին «կապտանռնագույնների» կազմում անցկացրեց իր վերջին հանդիպումը: