Երեկ Փարիզում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է 1973 թվականին կախաղան բարձրացված Լյուդովիկոս XVI-ի արյունով թաթախված կտորը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունն այն վաճառվել է 19 հազար եվրոյով: 
Աճուրդից առաջ այն գնահատվում էր 4-6 հազար եվրո:

20/16 սմ մեծություն ունեցող կտորը տեղադրված է եղել դագաղի մեջ, որին առընթեր հայտնաբերել են թուղթ` վրան ձեռագրով գրված «Լյուդովիկոս XVI-ի թանկարժեք արյունը, 1793 թվական հունվարի 21»: Դագաղում հայտնեբերել են նաև հողակտոր, որի վրա սպանել են թագավորին:
Բացի կտորից աճուրդի ժամանակ վաճառել են նաև թագավորի կոշիկի արծաթե զարդը, որը գնահատվել է 4.4 հազար եվրո: Աճուրդի ժամանակ երկու առարկան էլ ձեռք է բերել մեկ անձ, որի անունը չի հրապարակվում:
Ֆրանսիայի թագավորը գլխատվել էր 1789 թվականի հեղափոխությունից մի քանի տարի անց: