Նախնական տվյալներով երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքներով Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը:
Ընտրողների ցուցակներում ընդգրված է 43 807 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 18 535-ը:
Թեկնածուների միջև ձայների նախնական բաշխվածությունը հետևյալն է.
Վահագն Գևորգյան - 11 227 ձայն,
Արթուր Հարությունյան (Պալաչ) – 5 459 ձայն,
Կարո Իսրայելյան – 526 ձայն ,
Էդվին Թադևոսյան – 520 ձայն,
Արթուր Հարությունյան – 159 ձայն:
Նշենք նաև, որ երեկ՝ հունիսի 7-ին, հանրապետության թվով 32 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանցից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի, 12-ում՝ ավագանու անդամի, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: