Երեկ Արտաշատում ընթացող քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով,10013 «կողմ» և 16 «դեմ» ձայներով քաղաքապետ է ընտրվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը:
Ընտրություններին իրենց մասնակցությունն են ունեցել 10382 ընտրող, իսկ 253 թերթիկ ճանաչվել է «անվավեր»:
Նշենք նաև, որ նախնական տվյալներով երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքներով Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը: Ընտրողների ցուցակներում ընդգրված է 43 807 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 18 535-ը: