Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ոչ այնքան հաջող հանդես եկած, նախագահ Թայիփ Էրդողանի հարազատ կուսակցությունը՝ «ԱԶԿ»-ն, նոր կառավարություն ձևավորելիս կհանդիպի մեծ խոչընդոտների:
13 տարվա մեջ առաջին անգամ այս կուսակցությունը զրկվել է մեջլիսում խորհրդարանական մեծամասնությունից: «ԱԶԿ»-ին հաջողվել է ստանալ ընտրողների միայն 41% ձայներ:
Սա նշանակում է, որ «ԱԶԿ»-ն ստիպված կլինի Խորհրդարան մտնել որպես փոքրամասնություն կամ կազմել կոալիցիա մեկ այլ կուսակցության հետ:
Ուշագրավ է նաև, որ քրդական կուսակցությանը հաջողվել է հաղթահարել 10%-ի սահմանը և հայտնվել մեջլիսում:
Սակայն, այս տարի Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների մեզ համար ամենակարևոր փաստն այն է, որ խորհրդարանի անդամ են ընտրվել նաև 3 հայ: Սա աննախադեպ իրողություն է. Մարգար Եսայանը (AKP), Սելինա Տողան (CHP) և Կարո Փայլանը (HDP) ընտրվել են խորհրդարանի անդամ։ Սա մեծ և ծանր պատասխանատվություն է երեքի համար էլ։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					