Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն հայտարարել է, որ ուղարկելու է 125 հավելյալ զինվորներ Իրաք ծայրահեղ մուսուլմանականների դեմ պայքարին օժանդակելու համար։
Նա այս հայտարարությունն արել է «Մեծ 7-յակի» նիստում, որը տեղի է ունեցել Բավարիայում։
Նա հայտնել է, որ նիստի քննարկումների ժամանակ մեծ տեղ է հատկացվել մուսուլմանականների դեմ պայքարի հարցին: Այս զինվորները Իրաքի բանակին սովորեցնելու են պայթուցիկները վնասազերծելու կարգը: Մոտ ապագայում նրանց թիվը կհասնի 275-ի։