«Ես ուզում եմ հասկանալ, թե մեր աշխատողը ԱԺ-ի, կոչված է մեր աշխատանքը լուսաբանելո՞ւ, թե՞ վիրավորական արտահայտություններ անելու մեր նկատմամբ: Այլապես այնպիսի տպավորություն է, որ շունը տիրոջը չի ճանաչում, այդ մարդը չի ճանաչում իր դերը, չի նշվում, որ պատգամավորն է զավեշտալի բան ասել, այսինքն՝ դա վերաբերում է բոլոր պատգամավորներին»,- այսօր ԱԺ-ում ասաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ լրատվական ծառայության պետի ֆեյսբուքյան էջի գրառմանը:
Պատգամավորը լրատվական ծառայության պետից պահանջում է ներողություն: