Բարաք Օբամայի այս քայլը տեղի է ունեցել ի համերաշխություն պետական աշխատողների, որոնց աշխատավարձը կրճատվել է ֆինանսական խնդիրների հետ կապված: Այս մասին նշում է New York Times պարբերականը: 
Այս որոշումից մեկ օր առաջ նման նախաձեռնությամբ հանդես էին եկել նաև պաշտպանության նախարար Չաք Հեգելը և փոխնախարար Էշթոն Քարտերը:
Բարաք Օբամայի տարեկան աշխատավարձը կազմում է 400.000 դոլար, ուստի տարեկան պետական բյուջե կվերադարձվի այդ աշխատավարձի 5 %-ը, որը կազմում է 20.000 դոլար:
Նախագահի և պաշտպանության նախարարի այս քայլերը իրենց ազդեցությունն են թողել նաև այլ պետական աշխատողների վրա: Այսպես Ջոզեֆ Բայդենը որոշել է հետ վերադարձնել 230.700 աշխատավարձի մի մասը: