Կա այդպիսի կարծիք, որ ամուսնության մատանին ձախ ձեռքին հագնելու սովորությունը գալիս է հին եգիպտացիներից, մոտավոր 4800 տարին առաջ։
Շրջանակը խորհրդանշում է հավերժություն, իսկ մատանին կնոջը նվիրելը՝ հավերժ սեր։
Ամուսնական արարողությունները, քրիստոնյաների մեջ, սկսել են կիրառվել 860 թվականից։
Իսկ թե ինչո՞ւ են մատանին հագնում ձախ ձեռքի մատնեմատին. դրա հիմքը սկսվել է հռոմեացիներից, ովքեր կարծում էին, որ ձախ ձեռքի մատնեմատում կա սրտին հասնող երակ, որը կոչվում է սիրո երակ։ Գիտնականները հերքել են այս միտքը, սակայն ավանդույթը դեռ շարունակվում է։