Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցները սահմանն անօրինական հատելու և հրազեն և սառը զենք տեղափոխելու համար ձերբակալել են 1988թ. ծնված Ալիկ Բ.-ին, ով Հայաստանի քաղաքացի է, հայտնում է sputnik-georgia-ն։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը, սահմանային անցակետը և մաքսային հսկողությունը շրջանցելով, հատել է Վրաստանի պետական սահմանը և անօրինական ճանապարհով Հայաստանից Վրաստան բերել հրազեն և սառը զենք»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։