ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ՀՀԿ-ի հետ քննարկել են դրա բարձրացման համար ՀԷՑ-ի ներկայացրած հայտը: Այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա նաև հավելեց, որ ինչքան էլեկտրաէներգիայի գինը ցածր լինի, այնքան կզարգանա տնտեսությունը:

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտի վերաբերյալ քննարկումներ արել է մեր կուսակցությունը, նույն քննարկումներն արել է նաև «Բարգավաճ Հայաստան»-ը, կարող էին անել նաև մյուս կուսակցությունները»,- ասել է Գալուստ Սահակյանը: