Բորիս Բերեզովսկու նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է Ռոման Աբրամովիչը: Այս մասին հայտնում է Forbes-ը` հղում կատարելով միլիարդերին մոտ գտնվող աղբյուրներին: Այդ թվում նշվում է, որ Բերեզովսկին գրել է երկու նամակ` Պուտինին և Աբրամովիչին: Վերջինիս մերժել է այն լուրերը, որ օլիգարխը իրենից խնդրել է միլիարդ ռուբլի իր անձնական կարիքները հոգալու համար, իսկ նամակի հանձնումը անձամբ չի մեկնաբանել: 
Այն մասին, որ Բերեզովսկին գրել է նամակ նախագահին, որտեղ ընդունել է իր սխալները, հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հետագայում նամակի գոյության լուրը հաստատել է նաև Բորիս Բերեզովսկու ընկերուհի Կատերինա Սաբիրովան: Վերջինիս խոսքերով Բերեզովսկին նամակի գաղափարը ժամերով քննարկել է իր կին Ելենա Գորբունովայի հետ:
Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկին հայտնաբերվել էր մահացած Լոնդոնի արվարձանում գտնվող իր առանձնատանը 2013 թվականի մարտի 23-ին: Ինչպես հայտնում է ոստիկանությունը թիկանապահը գտել էր վերջինիս վզին պարան կապած: