ՀՀ ՊՆ Հասարակական խորհուրդն այցելեց Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզում տեղակայված զորամասեր և հանդիպեց սպաներին ու զինվորներին։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հայ ասպետ ակումբների աշխատանքները զորամասերում, ինչպես են կազմակերպվում աշխատանքները, ինչ խնդիրներ կան և ցուցաբերվել է մեթոդական օգնություն ակումբների պատասխանատուներին։

ՀՀ ՊՆ Հասարակական խորհուրդը հանդիպեց նաև զինծառայողների հետ և հետաքրքվեց ծառայության կազմակերպման և անցկացման մասին։