«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը երեկ հայտարարել է, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որևէ հեռանկար: «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարևան տան պատը»,-ասել է նա:

Ուղիղ մեկ տարի առաջ նույն Յակունինը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը «բավականին արդիական» հարց է:

Իսկ դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»:

Յակունինի հայտարարությունը փաստում է, որ նման երկաթուղի կառուցելու հարց օրակարգում այլևս չկա»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում