«Ժամանակ» թերթը գրում է.

«Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն իր որդուն թույլ չի տա դառնալ քաղաքապետ, ինչպես թույլ է տվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում որդին՝ Արգամ Աբրահամյանը, նախօրեին Արտաշատում քաղաքապետ ընտրվեց: Սեդրակյանը չցանկացավ պատասխանել այլ հարցերի՝ ասելով. «Եթե պատասխանեմ, դուք սաղ խառնելու եք»: Նա նաև հորդորեց, որ իրեն ավելի «լուրջ» հարցեր տան, իսկ նման հարցերն ուղղեն «այլ մարդկանց»»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: