Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիյոզը հետ է կանչվել Անկարա` խորհրդակցությունների: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ Թուրքիան դատապարտում է Բրազիլիայի սենատի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության առնչությամբ բանաձևի ընդունումը: Թուրքիայում Բրազիլիայի դեսպանը դեռ հունիսի 3-ին ԱԳՆ է կանչված եղել:
Թուրքիայի ԱԳՆ-ն Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը «բացատրել է» «հայկական լոբբիի» գործունեությամբ:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիան վերջերս հետ էր կանչել Լյուքսեմբուրգում Թուրքիայի դեսպանին: Այս քայլի համար հիմք էր հանդիսացել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: