Ամերիկյան National Enquire պարբերականը կասկածի տակ է առել ամերիկահայ հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի հղիությունը` մասնավորապես նշելով, որ վերջինիս փորի դիրքն ու չափերը փոխվում են: Ընդ որում պարբերականը նաև ավելացնում է, որ Քարդաշյանի հղիությունը հորինել է վերջինիս մայր Քրիս Ջաները,իսկ իրականում Քարդաշյանի և Քենյա Վեստի երեխային լույս է աշխարհ է բերելու սուրոգատ մայրը: 
Անանուն աղբյուրի համաձայն Քիմի հղիությունը շատ հարմար ժամանակ է տեղի ունեցել, քանի որ վերջինս դեռևս չի բաժանված իր նախկին ամուսին հայտնի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից,իսկ նման կարգավիճակով նա կարող է առաջացնել բնակչության համակրանքը: Ինչպես նաև միևնույն աղբյուրը նշում է, որ դստեր հղիությամբ կարող է լավ փող աշխատել Քարդաշյանի մայրը, քանի որ երեխան կարող է բերել եկամուտ,իսկ Քարդաշյանն էլ այս ընթացքում ստիպված չի լինի հետևել խիստ դիետաների, քանի որ ամեն ինչ կարող է բացատրել հղիությամբ:
Հիշեցնենք, որ պատմության ընթացքում մի շարք հայտնիներ փորձել են թաքցնել, որ իրենց երեխային լույս է աշխարհ է բերել սուրոգատ մայրը: Այսպես Սառա Փեսիկա Փարքերի աղջիկներին ծնել է սուրոգատ մայր Միշել Ռոսը: Նույնը կարելի է ասել նաև Նիկոլ Քիդմանի երկրորդ աղջկան ծննդաբերել է սորոգատ մայրը: