«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում կկայանա մեկ էլիտար հարսանիք եւս: Մեր տեղեկություններով, հունիսի 20-ին Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքն է: Միջոցառումը կկայանա Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանային համալիրում: Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա կլինեն պաշտոնյաներ օրենսդիր, գործադիր մարմնից, ուժային կառույցներից:

Այստեղ են ասել՝ քեֆ անողին քեֆ չի պակսի․ հայ պաշտոնյաները հարսանիքներից աչք չեն բացում:

Նշենք, որ հունիսի 7-ին կայացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու հարսանիքը՝ քաղաքական էլիտայի մասնակցությամբ»: