Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ կարող է ատոմային հարձակումներ իրականացնել Ամերիկայի դեմ և ավելացրել, որ պատերազմը կարող է սկսվել մոտակա օրերին «այսօր կամ վաղը»: Այս մասին հայտնում է անգլիական Express պարբերականը: 
Անհանգստացնող հայտարարությանը հետևել է Musudan միջին տարածության հրթիռների տեղափոխումը արևելյան սահմանններ: Դեռևս չի հաստատվել, թե արդյոք այդ հրթիռներ ունեն ռազմական գլխիկներ, թե ոչ, սակայն Սեուլի տարբեր աղբյուրներ նշում են, որ Փխենյանը կարող է հարձակումը իրականացնել եկող շաբաթ, երբ Հյուսիսային Կորեան նշելու է իր հիմնադիր Քիմ իլ Սունգի ծնունդը:
Մուսուդան հրթիռները դեռևս գտնվում են զարգացման փուլում և պարզ չի, թե այդ հրթիռները կարող են հասնել Ամերիկայի սահմանները: Նախորդ աղբյուրները նշում են, որ այդ հրթիռները կարող են անցնել 4000 կմ տարածք և կարող են հասնել Ամերկիայի կողմից հսկվող Գուամ կղզու սահմաններ:
Նշվում է, որ Ամերիկան ցամաքային միջին և մոտ տարածության հակահրթիռային համակարգեր է տեղափոխել Գուամ իր հենկետերը պաշտպանելու համար: Պենտագոնը արդեն ուղարկել էր ռմբակոծիչներ, ինքնաթիռներ և ռազմանավեր:
ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեգելը նշել է, որ Հյուսիսային Կորեայի հայտարարությունները իրական սպառնալիք են իրենցից ներկայացնում, քանի որ վերջիններս արդեն զարգացրել են հրթիռային համակարգեր: