Save The Children միջազգային կազմակերպությունը միջոցառումներ է նախատեսել տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ Նպատակ ունենալով ներգրավել նրանց տարբեր թեմաների ոլորտներում, զարգացնել նրանց շնորհները և հանդիսատեսի միջոցով ականատես լինել նրանց աշխատանքներին։
Սույն նվիրյալ աշխատանքներից մեկը տեղի ունեցավ Երևանի Շիրվանզադեի անվան դպրոցում։ Դպրոցի ուսուցչական կազմի օժանդակությամբ երեխաները եռամսյա մարզումների արդյունքը ներկայացրեցին երեկ, նույն դպրոցի սրահում։ Երեխանրեը դասերից հետո են պարապել և օգտակար թեմաներով (շտապոգնություն, երգ, պար, շնորհակալական խոսք, slide show-եր տարբեր թեմաների մասին, ևայլն) ներկայացումներ են կազմակերպել։
Խմբում կային նաև սիրիահայ երեխաներ, որոնց համար որպես անակնկալ հրավիրվել էր նրանց Սիրիայի ուսուցչուհին։ Նրանք ներկայացրին Հալեպի պատերազմական իրադարձություններում նրանց ապրումները։
Save The Children կազմակերպությանը մաղթում ենք կանաչ ճանապարհ և բարի երթ։