Այսօր Կառավարության նիստում հաստատվեց 2015-2016թթ ուս. տարվա կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համար սահմանված տեղերի քանակը:
Մինչև սեպտեմբերի 20-ը ԿԳ նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա, Ֆինանսների նախարարությունը կառավարություն կներկայացնի առաջարկություն ՀՀ 2015թ. պետբյուջեում համապատասխան բաշխումներ իրականացնելու վերաբերյալ:
Այս որոշման նախագիծը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կհատկացնի 3877 անվճար տեղ, որից միայն 1190-ը տեխնիկա, մշակող արդյունաբերություն և շինարարություն ոլորտում, 450-ը՝ հումանիտար գիտությունների և մշակույթի ոլորտում:
Նշենք նաև, որ այսօր կառավարության նիստում ընդունվեց որոշման նախագիծ, ըստ որի գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվելու է 15 մլն դրամ` Ջերմուկ քաղաքի մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի համար:


