ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հորդորում է դադարեցնել ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդ պատգամավորնեի հեռակա բանավեճը: Այս մասին Տիգրան Ուրիխանյանն ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում նշված կուսակցության ներկայացուցիչները փոխադարձ քննադատություններ էին հնչեցնում սոցիալական ցանցերում:
«ԲՀԿ-ի ներկայացուցիչները խոսել են և ոչ միայն այս պարագայում թվերի լեզվով և իրական ձևակերպումների տեսքով»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակն ու հավելեց, որ իրենք նույնիսկ ԱԺ ամբիոնից են հարցեր բարձրացնում, թե ուր են գնում միլիոնավոր դրամները և դրանց պատասխանները պետք է ստանան։
Տիգրան Ուրիխանյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանն ասաց, որ իրենք պատրատ են բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի հետ համագործակցելու, եթե չլինեն գաղափարական և բարոյական նշանակություն: ԲՀԿ-ն կհամագործակցի նաև այն դեպքում, երբ որ լինեն կարճ և կոնկրետ առաջարկներ, որոնգ օգուտ կբերեն երկրին։
YerevanNews.am-ի այն հարցին, թե կհամագործակցե՞ք նաև ՀՀԿ հետ, Տիգրան Ուրիխանյանն ասաց.«Ես կասկածում եմ, որ ՀՀԿ-ն կընդունի փոփոխություններին ուղղված հերթական առաջարկները»: ԲՀԿ-ական պատգամավորն ասաց նաև, որ իրենց կուսակցության ներկայացուցիչներ 50-ից ավելի առաջարկներ են արել ՀՀԿ-ին, որոնք չեն ընդունվել:
Իսկ ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության վերաբերյալ ԲՀԿ քաղխորհրդում քննարկում դեռ չի եղել՝ մասնակցել հանդիսավոր արարողությանը, թե՝ ոչ։