Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի 11 շենքի 67.63 քառ.մետր մակերեսով և 16 177.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով N 41 բնակարանը Հատուկ քննչական ծառայության քննիչ Նիկոլայ Բարսեղյանին կտրամադրվի սեփականության իրավունքով` անհատույց։

Բնակարանը ՀՔԾ տնօրինության տակ է, և հենց ծառայության պետ Վահրամ Շահինյանն է գրությամբ միջնորդել բնակարանը Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Նիկոլայ Գագիկի Բարսեղյանին նվիրաբերելու համար, վերջինիս բնութագրելով որպես «բարեխիղճ, անաչառ ու արդյունավետ նախաքննություն իրականացնող լավագույն քննիչներից մեկը»:

Կառավարության նիստին առաջարկվեց մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Նիկոլայ Գագիկի Բարսեղյանի միջոցների հաշվին: