Մոսկվայում կայացած «գողական» հավաքի ժամանակ ձերբակալվել են «հեղինակություններ» 40-ամյա Բագրատ Պանցուլայան (Մարատ Սուխումցի) և 26-ամյա Իրակլի Սուխումցին, փոխանցում է rosbalt-ը։
Սուխումցին «թագադրվել» է 2000-ականների սկզբին ազդեցիկ «օրենքով գողերի» կողմից։ Իրավապահների տվյալներով՝ նրա Մոսկվայի տարածքում գլխավորած էթնիկ խմբավորում ձեռնարկում էր գողություններ, շորթումներ և հարձակումներ։
Բացի նրանցից, հավաքի ժամանակ ձերբակալվել է նաև վրաց-քրդական հանցավոր խմբավորման առաջնորդ Թեքո մականունով 42-ամյա Թեյմուրազ Ֆարոյանը։
Գողական հավաքի ժամանակ 2 «հեղինակություն» է ձերբակալվել
