ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել պատմաբան, արեւելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ պատմագրության զարգացման, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի պատմության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ասպարեզներում:

Նշանակալի է Ձեր վաստակը արաբագիտության հայկական դպրոցի կայացման եւ միջազգային հեղինակության բարձրացման, արեւելագետների նոր սերունդներ կրթելու եւ դաստիարակելու գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ եւ գիտական ու մանկավարժական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: