Մոսկվայի և արևմտյան երկրների նիստում քննարկվել է Դահեշի դեմ պայքարելու հիմնախնդիրը։
Բրիտանական The Independant-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում գումարված այս նիստում որդեգրվել է մի ծրագիր, ըստ որի Սիրիայի նախագահ Ասադին արտաքսելու են Ռուսաստան։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարությունը համոզվել է, որ Սիրիայում Դահեշի առաջընթացը կանխելու համար պետք է երկրի ղեկավարությունում հիմնական փոփոխություն ներմուծել, քանի որ Ասադի կառավարությունը չկարողացավ նրանց կասեցնել։
Որոշումը կայանալու է միայն Ասադը արտաքսելով, քանի որ, ըստ իրենց, երկրի ղեկավարման մնացյալ կադրերը շատ լավ աշխատանք են տանում և նրանք կկարողանան շարունակել այլ ղեկավարի հսկողության տակ։
Հիշենք, որ այս թեմայով երկխոսություն է եղել ԱՄՆ-ի նախագահ Օբամայի և Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Պուտինի և Քեմերոնի միջև ևս։