Ինչպես ցույց են տալիս Public Policy Polling կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքները ԱՄՆ-ի բնակչության 28 %-ը հավատում է, որ համաշխարհային էլիտան գաղտնի դավադրություն է կազմակերպում նոր տիեզերական կարգուկանոն հաստատելու համար, իսկ նրանցից 4%-ը հավատում է, որ այդ դավադրությունը կազմակերպում են ուղիղ կերպով քայլող մողեսները, որոնք կարող են ընդունել մարդկային կերպարանք: Այդ թվում նշվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը: 
Բացի դա ԱՄՆ բնակիչների 13%-ը հավատում է, որ Օբաման Նեռն է` հակաքրիստոսը:
Այս հարցումներից պարզվում է նաև, որ Ամերիկայի բնակչության 6%-ը չի հավատում Ուսամա Բեն Լադենի սպանության լուրին: Հետաքրիր է նաև, որ 28%-ը հավատում է, որ Սադամ Հուսեինը ներգրավված է եղել սեպտեմբերի 11-ի դեպքերին, իսկ 36 %-ը չի հավատում դրան: